«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զեպ Բլատերը հրաժարական տվեց, բայց կպաշտոնավարի

Զեպ Բլատերը հրաժարական տվեց, բայց կպաշտոնավարի
03.06.2015 | 11:40

ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին մի քանի օր առաջ նախագահի պաշտոնում վերընտրված Յոզեֆ Բլատերը հրաժարական տվեց: 79-ամյա նախագահը ՖԻՖԱ-ի արտահերթ համագումար կհրավիրի՝ նոր նախագահ ընտրելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները, The Guardian-ի փոխանցմամբ, տեղի կունենա մինչև 2016-ի մարտը:
«Ինձ համար թանկ են ՖԻՖԱ-ի շահերը։ Այդ պատճառով ընդունել եմ հենց այս որոշումը»,- նշել է Բլատերը: Նա գլխավորում է ՖԻՖԱ-ն 1998 թվականից:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ